11:10  ,  16 նոյեմբերի, 2012

Վորոնինը տուգանվել է գիշերային ակումբ գնալու համար

Դյուսելդորֆի «Ֆորտունայի» ղեկավարությունը տուգանել է Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Վորոնինին գիշերային ակումբը այցելելու համար:

Kicker-ը հայտնում է, որ գերմանական ակումբը մի քանի օրով հանգիստ էր տվել 33-ամյա հարձակվողին, որպեսզի նա վերականգնի առաղջական վիճակը: Սակայն ուրաինացուն նկատել են գիշերային ակումբներից մեկում: Այդ օրը Վորոնինը նշել է ծննդյան օրը:

Հիշեցնենք, որ Վորոնինը Մոսկվայի «Դինամոյից» վարձավճարով է տեղափոխվել գերմանական «Ֆորտունա»: Ուկրաինացու պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2012/2013 մրցարջանի ավարտը: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 9 հանդիպման, սակայն գոլի հեղինակ չի դարձել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում