11:38  ,  5 մարտի, 2024

«Ալաշկերտի» ֆուտբոլիստը հրավիրվել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական

«Ալաշկերտի» վինգեր Ստեֆան Աշկովսկին հրավիրվել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

Ստեֆան Աշկովսկին ազգային թիմի հետ կմասնակցի առաջիկ երկու ընկերական խաղերին։ Հյուսիսային Մակեդոնիան կմրցի Մոլդովայի և Չեռնոգորիայի հավաքականների հետ։

31-ամյա Աշկովսկին անցած ամիս է միացել «Ալաշկերտին»։ Նա ներկայացրել է Հյուսիսային Մակեդոնիայի պատանեկան և երիտասարդական հավաքականները, 26 հանդիպման է մասնակցել ազգային թիմում՝ որոնցից երեքում մրցակցել է Հայաստանի հավաքականի հետ։

Ակումբային կարիերայի ընթացքում փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել Բելգրադի «Պարտիզանում», Նիդերլանդների «Ֆորտունայում», Սոֆիայի «Սլավիայում», ռումինական «Բոտոշանիում» և «Սեպսիում», հունական «Լամիայում» և այլ ակումբներում: Ստեֆան Աշկովսկին Սերբիայի չեմպիոն և Ռումինիայի գավաթակիր է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով