21:01  ,  2 մարտի, 2024

«Լիվերպուլի» ծանրագույն հաղթանակը, «Տոտենհեմն» ու «Նյուքասլը» խնդիրներ չունեցան (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 27-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով (տեսանյութ) ավելացված 9-րդ րոպեին ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսի խփած գոլի շնորհիվ։

«Լիվերպուլը» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Նոթինգեմ Ֆորեսթը» 17-րդն է՝ 24 միավոր։

«Տոտենհեմը» 3:1 հաշվով (տեսանյութ) պարտության մատնեց «Քրիսթալ Փելասին» եւ 26 խաղից հետո 50 միավորով 5-րդն է։ «Քրիսթալ Փելասը» 27 խաղում վաստակե է 28 միավոր եւ 14-րդն է։

«Նյուքասլ Յունայթեդը» 3:0 հաշվով (տեսանյութ) առավելության հասավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ եւ 40 միավորով 7-րդն է։ «Վուլվերհեմփթոնը» 10-րդն է՝ 38 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում