01:22  ,  2 մարտի, 2024

«Բավարիան» ոչ ոքի խաղաց «Ֆրայբուրգի» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Ֆրայբուրգին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

12-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ֆրայբուրգի» գերմանացի պաշտպան Կրիստիան Գյունտերը (տեսանյութ)։ Այնուհետեւ «Բավարիան» ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելի (տեսանյութ) եւ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի (տեսանյութ) գոլերի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն վերջին րոպեներին «Ֆրայբուրգը» խուսափեց պարտությունից։ Աչքի ընկավ գերմանացի հարձակվող Լուկաս Հյոլերը (տեսանյութ

24 խաղից հետո «Բավարիան» 54 միավորով երկրորդն է։ Առաջատար «Բայերը» (23 խաղ) ունի 61 միավոր։ «Ֆրայբուրգը» 9-րդ տեղում է՝ 30 միավոր։

Գերմանիայի առաջնութուն, 24-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բավարիա»՝ 2:2

Կրիստիան Գյունտեր, 12, Լուկաս Հյոլեր, 87 - Մատիս Տել, 35, Ջամալ Մուսիալա, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով