21:12  ,  26 փետրվարի, 2024

Վարդան Շահատունին միացավ «Վանին»

«Վան» է տեղափոխվել դարպասապահ Վարդան Շահատունին, հաղորդում է չարենցավանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

25-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» ակադեմիայի սան է, հանդես է եկել «Լոռի», «Արարատ-Արմենիա», «Նոա» ակումբներում, նաև Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականում։

Շահատունին «Վան» է տեղափոխվել «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբից։ Նրա  պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով