23:23  ,  23 փետրվարի, 2024

«Արարատի» կամերունցի նորեկը

Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել  կամերունցի եզրային հարձակվող Ռամսես Կաբրել Դոնֆաք Նգուիմզոյի հետ, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

25-ամյա ֆուտբոլիստն «Արարատ» է տեղափոխվել կամերունյան «Քոթոն Սպորտ» թիմից, որի կազմում դարձել է երկրի չեմպիոն և մասնակցել է Աֆրիկայի չեմպիոնների լիգայի խաղարկությանը:

Ռամսես Դոնֆաքը նաև երկու խաղ է անցկացրել Կամերունի հավաքականի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով