19:56  ,  23 փետրվարի, 2024

«Արարատ-Արմենիան» պարտության մատնեց «Փյունիկին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում առաջատար «Փյունիկը» հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային» եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։

Առաջին խաղակեսում դաշտի տերերը հաղթեցին 2:0 հաշվով։ Աչքի ընկան նիգերիացի հարձակվող Տենտոն Իենեն եւ գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան։

78-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։

Ավելացված ժամանակում Վարդան Մինասյանի գլխավորած թիմից երկու գոլի առավելությունը վերականգնեց Տենտոն Իենեն։

«Փյունիկը» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Արարատ-Արմենիան» բարձրացավ երկրորդ տեղ՝ 45 միավոր։ «Նոան» 43 միավորով նահանջեց երրորդ տեղ։

Հայաստանի առաջնություն, 21-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 3:1

Տենտոն Իենե, 30, 90+1, Մոհամեդ Յատարա, 41 -  Յուսուֆ Օտուբանջո, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով