09:41  ,  23 փետրվարի, 2024

Օբամեյանգը՝ Եվրոպայի լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու

Ֆրանսիական «Մարսելի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում ուկրաինական «Շախտյորի» դարպասը գրավելու շնորհիվ 31 գոլով դարձավ այս մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։

Օբամեյանգը շրջանցեց Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին հարձակվող Ռադամել Ֆալկաոյին։

Օբամեյանգը Եվրոպայի լիգայում 14 գոլ խփել է «Արսենալի» կազմում, 8 գոլ՝ Դորտմունդի «Բորուսիայում», 2 գոլ՝ «Բարսելոնայում», 7 գոլ՝ «Մարսելում»։

Փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Մարսելը» «Շախտյորին» հաղթել է 3:1 հաշվով եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում