09:41 23 փետրվարի, 2024Ֆրանսիական «Մարսելի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում ուկրաինական «Շախտյորի» դարպասը գրավելու շնորհիվ 31 գոլով դարձավ այս մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։
Օբամեյանգը շրջանցեց Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին հարձակվող Ռադամել Ֆալկաոյին։
Օբամեյանգը Եվրոպայի լիգայում 14 գոլ խփել է «Արսենալի» կազմում, 8 գոլ՝ Դորտմունդի «Բորուսիայում», 2 գոլ՝ «Բարսելոնայում», 7 գոլ՝ «Մարսելում»։
Փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Մարսելը» «Շախտյորին» հաղթել է 3:1 հաշվով եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.