16:59  ,  22 փետրվարի, 2024

Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Շիրակը» հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի մեկնարկային խաղում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալեց ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 65-րդ րոպեին խփեց 20-ամյա կոտդիվուարցի կիսապաշտպան Դոնալդ Ալվին Կոդիան։

ԲԿՄԱ-ն 22 միավորով 6-րդն է, «Շիրակը» նախավերջինն է՝ 16 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում