Նորվեգիայի Կրագերո քաղաքում «Kragero Resort Chess International 2024» մրցաշարի շրջանակներում անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշար:
Երրորդ տեղն է զբաղեցրել գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, որը 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:
2000-ից ցածր վարկանիշ ունեցող շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց է տվել Վոլոդյա Թորոսյանը, որը վաստակել է 4 միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում