01:25  ,  21 փետրվարի, 2024

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 1 միավոր (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրից տեղափոխված խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Բրենթֆորդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով։

71-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի փոխանցումից հետո աչքի ընկավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

25 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 56 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 1 միավոր։ «Բրենթֆորդը» 14-րդն է՝ 25 միավոր։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բրենթֆորդ»՝ 1:0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում