19:18  ,  19 փետրվարի, 2024

Մորի Կոնեն վերադարձավ «Շիրակ» (ֆոտո)

28-ամյա կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն վերադարձել է «Շիրակ», հաղորդում է Գյումրիի ակումբի ֆեյսբուքյան էջը։

Մորի Կոնեն «Շիրակում» հանդես է եկել նաեւ 2019-2020 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի «Արարատ»։ 2021-ին Մորի Կոնեն միացել էր հունգարական «Ույպեշտին», 2022-ին՝ թուրքական «Տուզլասպորին»։ 2023թ․ ապրիլից Մորի Կոնեն թիմ չուներ՝ ըստ transfermarkt.com-ի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով