17:25  ,  19 փետրվարի, 2024

ԵԱ․ Պոկում վարժությունից հետո Գարիկ Կարապետյանը` փոքր ոսկե, Սամվել Գասպարյանը` փոքր բրոնզե մեդալակիր (ֆոտո)

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 102 կգ քաշայինների A խմբի պայքարը, որտեղ Հայաստանն ունի երկու մասնակից:

Տիտղոսի համար պայքարում են աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը եւ Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը:

Ավարտվել է պոկում վարժության մրցումը, որտեղ առաջատարը Գարիկ Կարապետյանն է:

Նա նվաճեց փոքր ոսկե մեդալը 182 կգ արդյունքով: Սամվել Գասպարյանը 180 կգ-ով փոքր բրոնզե մեդալակիր է:

Ընդմիջում է:

Այս քաշային կարգում մեդալի համար պայքարում էր 12 ծանրորդ։ 3 ծանրորդ զրո ստացավ պոկում վարժությունում եւ դուրս մնաց երկամարտի պայքարից: Պայքարը շարունակում է 9 ծանրորդ:

Գասպարյանի եւ Կարապետյանի նախնական պատվերները երկամարտում ամենաբարձրն են՝ 395 կգ: Հայ ծանրորդները մրցակիցներից 5 կգ-ով բարձր հայտ են ներկայացրել:

2021 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը Երեւանում երկամարտի 395 կգ արդյունքով (175+220) երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Անցած աշխարհի առաջնությունում 102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 389 կգ արդյունքով գյումրեցի ծանրորդը դարձել է բրոնզե մեդալակիր (175+214) :

Գարիկ Կարապետյանը Երեւանում անցկացված ԵԱ-ում 102 կգ քաշայինների պայքարում երիտասարդների եւ Եվրոպայի երկամարտի ռեկորդներով նվաճել է  չեմպիոնի տիտղոսը: Երկամարտում նա գրանցել է 392 կգ արդյունք (178+214):

Սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացված աշխարհի առաջնությունում Գասպարյանը երկարատի 394 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը (178+216): Գարիկ Կարապետյանը 393 կգ արդյունքով 5-րդն է (183+210):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English