23:27  ,  17 փետրվարի, 2024

«Մանչեսթեր Սիթին» վերջին րոպեներին խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Լոնդոնի «Չելսիին» եւ վերջին րոպեներին խփած գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից՝ 1:1։

42-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Չելսիի» անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։ 83-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը։

«Մանչեսթեր Սիթին» 24 խաղից հետո 53 միավորով երրորդն է, «Չելսին» (25 խաղ) 10-րդն է՝  35 միավոր։

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 1:1 (տեսանյութ)

Ռոդրիգո Էրնանդես, 83 - Ռահիմ Ստերլինգ, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում