21:15  ,  17 փետրվարի, 2024

«Արսենալի» եւ «Աստոն Վիլայի» հաղթանակները, «Տոտենհեմի» պարտությունը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 25-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» հյուրընկալվեց «Բարնլիին» եւ հաղթեց 5:0 հաշվով։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը 55 միավորով երկրորդն է եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 2 միավոր։

«Աստոն Վիլան» արտագնա խաղում 2:1 հաշվով պարտության մատնեց «Ֆուլհեմին» եւ 49 միավորով չորրորդ տեղում է։

47 միավորով 5-րդ տեղում գտնվող «Տոտենհեմը» 1:2 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»։

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բարնլի» - «Արսենալ»՝ 0:5 (տեսանյութ)

Մարտին Էդեգոր, 4, Բուկայո Սակա, 41, 11մ, 47, Լեանդրո Տրոսարդ, 66, Կայ Հավերց, 78

«Ֆուլհեմ» - «Աստոն Վիլա»՝ 1:2 (տեսանյութ)

Ռոդրիգո Մունիս, 63 - Օլի Ուոթքինս, 23, 56

 «Տոտենհեմ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1։2 (տեսանյութ)

Դեյան Կուլուշեւսկի, 46 - Ժոաո Գոմես, 42, 63

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում