20:57  ,  10 փետրվարի, 2024

«Լիվերպուլը» հաղթեց եւ վերադարձավ առաջին տեղ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 24-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Բարնլիին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան հարձակվողներ՝ պորտուգալացի Դիոգու Ժոտան, կոլումբացի Լուիս Դիասը եւ ուրուգվայցի Դարվին Նունիեսը։

«Լիվերպուլը» 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Բարնլին» նախավերջինն է՝ 13 միավոր։

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Լիվերպուլ» - «Բարնլի»՝ 3:1 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 31, Լուիս Դիաս, 52, Դարվին Նունիես, 79 - Դարա Օ’Շի, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում