13:06  ,  6 փետրվարի, 2024

Հայաստանի հավաքականը 2 ընկերական հանդիպում կանցկացնի Երևանում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը  2  ընկերական հանդիպում կանցկացնի Երևանում: 

Մարտի 22-ին Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Կոսովոյի թիմին, հունիսի 7-ին կմրցի Ղազախստանի հավաքականի հետ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: 

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը եւս երկու ընկերական հանդիպում կանցկացնի դրում․ մարտի 26-ին կհյուրընկալվի Չեխիայի, հունիսի 4-ին` Սլովենիայի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով