16:16  ,  5 փետրվարի, 2024

Հայաստանի 32 մրցավար մեկնել է Կիպրոս

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսի Այիա Նապա քաղաքում, փետրվարի 5-15-ը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Հավաքի ղեկավարը ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Սլավիկ Ղազարյանն է: Հավաքին կմասնակցի 32 մրցավարներ, որոնք սպասարկում են IDBank Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի առաջնության հանդիպումները:

Ուսումնական հատվածի հրահանգիչները կլինեն Կարեն Նալբանդյանը, Աշոտ Հարությունյանը և Քնարիկ Գրիգորյանը: Ֆիզպատրաստության մարզումները կանցկացնի Արման Ալաբերքյանը։ Հավաքի ընթացքում կլինեն  տեսական, գործնական պարապմունքներ, իսկ հավաքի ավարտին մասնակից մրցավարները կհանձնեն տեսական և ֆիզպատրաստության քննություններ:

Փետրվարի 7-9-ը Կամո Մահտեսյանի գլխավորությամբ ևս մեկ սեմինար-հավաք կանցկացվի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին կմասնակցեն բոլոր այն մրցավարները, որոնք չեն ընդգրկվել Կիպրոս մեկնող մրցավարների ցանկում: Այս Սեմինար-հավաքը ևս բաղկացած կլինի տեսական,  գործնական հատվածներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով