Երեւանի «Արարատ-Արմենիան» Կիպրոսում ընկերական հանդիպում անցկացրեց բուլղարական «Բոտեւ Վրացայի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
«Արարատ-Արմենիայի» կազմում գոլերի հեղինակ դարձան Տենտոն Յեննեն ու Արմեն Համբարձումյանը։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Կիպրոսում տեղի ունեցած նախորդ երկու ստւգողական խաղերում 3:0 հաշվով պարտության էր մատնել սերբական «Չուկարիչկիին», 2:1 հաշվով՝ սերբական «Վոյվոդինայի» նկատմամբ։
Մարզական հավաքը Կիպրոսում կավարտվի փետրվարի 15-ին։
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20 տուրից հետո «Արարատ-Արմենիան» 42 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Նոան»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում