02:12  ,  1 փետրվարի, 2024

«Լիվերպուլ» - «Չելսի»՝ 4:1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» տանը մրցեց Լոնդոնի «Չելսիի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց 4:1 հաշվով։

«Լիվերպուլից» գոլ խփեցին պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան, հյուսիսիռլանդացի պաշտպան Քոնոր Բրեդլին, հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին եւ կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։

«Լիվերպուլը» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Չելսին» 10-րդն է՝ 31 միավոր։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Լիվերպուլ» - «Չելսի»՝ 4:1 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 23, Քոնոր Բրեդլի, 39, Դոմինիկ Սոբոսլաի, 65, Լուիս Դիաս, 79 - Կրիստոֆեր Նկունկու, 71

Չիրացրած 11մ՝ Դարվին Նունիես («Լիվերպուլ»), 45+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում