02:12 1 փետրվարի, 2024Անգլիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» տանը մրցեց Լոնդոնի «Չելսիի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց 4:1 հաշվով։
«Լիվերպուլից» գոլ խփեցին պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան, հյուսիսիռլանդացի պաշտպան Քոնոր Բրեդլին, հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին եւ կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։
«Լիվերպուլը» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Չելսին» 10-րդն է՝ 31 միավոր։
Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր
«Լիվերպուլ» - «Չելսի»՝ 4:1 (տեսանյութ)
Դիոգու Ժոտա, 23, Քոնոր Բրեդլի, 39, Դոմինիկ Սոբոսլաի, 65, Լուիս Դիաս, 79 - Կրիստոֆեր Նկունկու, 71
Չիրացրած 11մ՝ Դարվին Նունիես («Լիվերպուլ»), 45+2
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.