Իսպանիայի առաջնության 20-րդ տուրից տեղափոխված խաղում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալեց «Ռայո Վալիեկանոյին»։
Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։
Դաշտի տերերի կազմում աչքի ընկան մոզամբիկցի պաշտպան Ռեյնիլդվու Մանդավան եւ հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։
«Աթլետիկոն» 47 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող «Բարսելոնան»։ «Ռայո Վալիեկանոն» 13-րդն է՝ 24 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Ռայո Վալիեկանո»՝ 2:1 (տեսանյութ)
Ռեյնիլդու Մանդավա, 35, Մեմֆիս Դեպայ, 90+1 - Ալվարո Գարսիա, 43
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում