01:25  ,  1 փետրվարի, 2024

«Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Բարնլիին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Բարնլիին» եւ հաղթեց 3:1 հաշվով։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը։

21 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 46 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի երրրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալը» (22 խաղ)։ «Բարնլին» նախավերջինն է՝ 12 միավոր։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի»՝ 3:1 (տեսանյութ)

Խուլիան Ալվարես, 16, 22, Ռոդրիգո Էրնանդես, 46 - Ամին Ալ-Դախիլ, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում