01:26  ,  31 հունվարի, 2024

«Արսենալը» հաղթեց Ժեզուսի եւ Սակայի գոլերի շնորհիվ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը եւ անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական։

«Արսենալը» 46 միավորով երկրորդն է եւ 2 միավոր է հետ առաջատար «Լիվերպուլից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Նոթինգեմ Ֆորեսթը» 16-րդն է՝ 20 միավոր։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Արսենալ»՝ 1:2 (տեսանյութ)

Տայվո Ավոնիի, 89 - Գաբրիել Ժեզուս, 65, Բուկայո Սակա, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում