Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալեց «Քրիսթալ Փելասին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 5:0 հաշվով։
Աչքի ընկան բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալիանսը, բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը: Բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին լրացուցիչ ժամանակում դարձավ դուբլի հեղինակ։ Հյուրերի անգլիացի դարպասապահ Դին Հենդերսոնն էլ դարձավ ինքնագոլի հեղինակ։
«Արսենալը» 43 միավորով երրորդն է, «Քրիսթալ Փելասը» 14-րդն է՝ 21 միավոր։
Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր
«Արսենալ» - «Քրիսթալ Փելաս»՝ 5:0 (տեսանյութ)
Գաբրիել Մագալիանս, 11, Դին Հենդերսոն, 37, ինքնագոլ, Լեանդրո Տրոսարդ, 59, Գաբրիել Մարտինելի, 90+4, 90+5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում