18:05  ,  17 հունվարի, 2024

AusOpen. Էլինա Ավանեսյանը հաղթեց աշխարհի 8-րդ ռակետին

Աշխարհի 74-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 8-րդ ռակետ, հույն Մարիա Սակարիի հետ եւ վստահ հաղթանակ տարավ երկու սեթում՝ 6:4, 6:4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 44 րոպե։

Երրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 37-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյուկը, որը 5:7, 6:1, 7:6 (10:6) հաշվով պարտության մատնեց աշխարհի 28-րդ ռակետ, բելգիացի Էլիսե Մերտենսին։

Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 58 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով