18:29  ,  13 հունվարի, 2024

«Չելսին» ուժեղ էր «Ֆուլհեմից» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում տեղի ունեցած լոնդոնյան դերբիում մրցեցին «Չելսին» ու «Ֆուլհեմը»։

1:0 հաշվով առավելության հասավ «Չելսին»։ Միակ  գոլն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփեց անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը։

«Չելսին» 31 միավորով 8-րդն է, «Ֆուլհեմը» 13-րդն է՝ 24 միավոր»

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Չելսի» - «Ֆուլհեմ»՝ 1:0 (տեսանյութ)

Քոուլ Փալմեր, 45+4, 11մ

«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում