Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը հեռացել է «Ալաշկերտից»։ Երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզվել է, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում փորձառու դարպասապահին կատարած մեծ աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:
34-ամյա դարպասապահը 2018 թվականին սերբական «Ռադնիկից» էր տեղափոխվել «Ալաշկերտ»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում