15:28  ,  6 հունվարի, 2024

WTA-500. Սաբալենկան հաղթեց Ազարենկային եւ եզրափակիչում կմրցի Ռիբակինայի հետ

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի կիսաեզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան (Բելառուս) մրցեց աշխարհի 23-րդ ռակետ Վիկտորյա Ազարենկայի (Բելառուս) հետ եւ առավելության հասավ 6:2, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 30 րոպե։

Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան, որը պայքարից դուրս է թողել աշխարհի 40-րդ ռակետ, չեխ Լինդա Նոսկովային՝ 6:3, 6:2։

Բրիսբենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով