19:17  ,  27 դեկտեմբերի, 2023

ՀՖՖ-ն 15 ակումբների միջեւ բաշխեց ՈւԵՖԱ-ի համերաշխության գումարները

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

Նիստի առաջին հարցը նվիրված էր 2022/2023թթ․ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման գործընթացի կազմակերպմանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշեց ՀՖՖ-ին հասանելիք ընդհանուր 1 միլիոն 355 հազար եվրո գումարը բաշխել IDBank Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից 15 ակումբների միջև անհավասարաչափ (տոկոսային հարաբերակցությամբ)՝ համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստում հաստատված չափորոշիչներիի.
 

Ակումբ

Առաջնություն

Գումար (Եվրո)

«Ուրարտու»

ՀՊԼ

250.000

«Շիրակ»

ՀՊԼ

145.000

«Վան»

ՀՊԼ

135.000

«Նոա»

ՀՊԼ

120.000

«Ալաշկերտ»

ՀՊԼ

120.000

«Արարատ»

ՀՊԼ

120.000

«Արարատ-Արմենիա»

ՀՊԼ

115.000

«Lեռնային Արցախ»

ՀՊԼ

150.000

«Վեստ Արմենիա»

ԱԽ

45.000

«Գանձասար»

ԱԽ

40.000

«Միկա»

ԱԽ

40.000

«Սյունիք»

ԱԽ

30.000

«Oնոր»

ԱԽ

15.000

«Նիկարմ»

ԱԽ

15.000

«Անդրանիկ»

ԱԽ

15.000


Համաձայն ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված պահանջների, համերաշխության վճարները չեն բաշխվում տվյալ մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խմբային փուլին մասնակցած ակումբներին։ Այս պարագայում, 2022/2023թթ․ ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարներից անմասն կմնա 2022/2023թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցած «Փյունիկը», ինչպես 2021/2022թթ. մրցաշրջանում՝ «Ալաշկերտը»:

Օրակարգի երկրորդ հարցով քննարկվեց հաջորդ՝ 2023/2024թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման կարգի փոփոխությունը, որի արդյունքում սահմանվեցին ստորև ներկայացվող չափորոշիչները՝
 

  1. Առաջին խմբի առաջնության ակումբների գումարային մասնաբաժինը պետք է կազմի ընդհանուր գումարի նվազագույնը 10 տոկոսը և ոչ ավել քան 15 տոկոսը։
  2. ID Bank Պրեմիեր լիգայի մասնակից ակումբների միջև գումարների բաշխման արդյունքում ամենաշատ գումար ստացող և ամենաքիչ գումար ստացող թիմերի հասանելիք գումարների տարբերությունը չի կարող գերազանցել ամենաշատ գումար ստացող թիմի գումարի 50 տոկոսը: 
  3. Որոշվեց 2023/2024թթ․ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները բաշխել հետևյալ չափանիշներով՝

ՀՖՖ կողմից կազմակերպվող մանկապատանեկան մրցաշարերին մասնակցող թիմերի քանակ - ոչ ավել քան 30 տոկոս։

Ակումբի ակադեմիայի կամ ֆուտբոլային ենթակառուցվածքի առկայություն - ոչ ավել քան 20 տոկոս։

Մարզային ակումբ - ոչ ավել քան 20 տոկոս։

Ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի առկայություն և այդ ծրագրի համապատասխանելիություն ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման Ազգային ծրագրին - ոչ ավել քան 30 տոկոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով