22:05  ,  26 դեկտեմբերի, 2023

Արման Ծառուկյան․ Շուտով կլինի մեծ նորություն

Խառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանն ակնարկել է հաջորդ մենամարտի մասին։

«Շուտով կլինի մեծ նորություն»,- սոցիալական ցանցերում գրել է Արման Ծառուկյանը։

Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 21 հաղթանակ, կրել 3 պարտություն։

Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի Օսթին քաղաքում տեղի ունեցած UFC Fight Night 233 մրցաշարում Արման Ծառուկյանը մեկ րոպեում նոկաուտի էր ենթարկել ամերիկացի Բենեիլ Դարիուշին, որը վարկանիշային աղյուսակում այժմ 7-րդն է։

View this post on Instagram

A post shared by Arman Tsarukyan (@arm_011)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում