11:16  ,  3 դեկտեմբերի, 2023

UFC. Արման Ծառուկյանը նոկաուտի ենթարկեց Բենեիլ Դարիուշին (ֆոտո, վիդեո)

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման 8-րդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) ԱՄՆ-ի Օսթին քաղաքում տեղի ունեցած UFC Fight Night 233 մրցաշարում պարտության է մատնել  ամերիկացի Բենեիլ Դարիուշին։

Արդեն առաջին ռաունդում Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին, որը UFC դասակարգման չորրորդ համարն է։ Հայ մարտիկից պահանջվել է մեկ րոպե հաղթանակի հասնելու համար։

Արման Ծառուկյանը 50 հազար դոլար բոնուս է ստացել։

Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարավ 21-րդ հաղթանակը։ Նա կրել է 3 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում