16:12  ,  25 դեկտեմբերի, 2023

ՈւԵՖԱ․ Հայաստանն ակումբային վարկանիշային աղյուսակում տարին ավարտեց 36-րդ տեղում

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է անդամ երկրների ասոցիացիաների (55) ակումբային վարկանիշային աղյուսակը՝ ամփոփելով 2023 թվականը։

Եվրագավաթային մրցաշարերում ակումբների մրցելույթների արդյունքներով Հայաստանը տարին ավարտեց 36-րդ տեղում։

Առաջին տասնյակում են Անգլիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Բելգիան, Թուրքիան եւ Շոտլանդիան։

Վարկանիշը ձեւավորվում է նախորդ հինգ մրցաշրջաններում եվրագավաթային մրցաշարերում (Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա, Կոնֆերենցիաների լիգա) ակումբներից ցույց տված արդյունքների հանրագումարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով