23:27  ,  23 դեկտեմբերի, 2023

«Լիվերպուլն» ու «Արսենալը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրում առաջատար «Արսենալը» հյուրընկալվեց «Լիվերպուլին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Արդեն չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Արսենալի» բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալիանսը։

«Լիվերպուլից» հավասարությունը վերականգնեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

«Արսենալը» 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից»։ 39 միավոր ունի նաեւ երրորդ տեղում ընթացող «Աստոն Վիլան»։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 1:1 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 29 - Գաբրիել Մագալիանս, 4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում