21:40  ,  22 դեկտեմբերի, 2023

Կարեն Խաչանովն աջակցություն է հայտնել Արաս Օզբիլիզին

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակի 15-րդ համար Կարեն Խաչանովը (Ռուսաստան) աջակցություն է հայտնել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիզին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ընտրապայքարում։

«Ցանկանում եմ աջակցություն հայտնել Արասին առաջիկա ընտրություններում։ Առաջատար մարզիկ, որն արժանի է լինել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։ Վստահ եմ՝ նա անհրաժեշտ ներդրում կունենա հավաքականում»,- սոցիալական ցանցերում գրել է Կարեն Խաչանովը։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։

Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրել է «Անի» ակումբը, որի նախագահը Խորեն Հովհաննիսյանն է։ Արաս Օզբիլիզի թեկնածությունն առաջադրել է «Ուրարտու» ակումբը, որի նախագահը Ջեւան Չելոյանցն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով