11:11  ,  13 նոյեմբերի, 2012

Արաս Օզբիլիսը՝ Պրեմյեր լիգայի 5 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում

Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության առաջին շրջանի 5 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։ Ռուսական Sportbox.ru կայքը կազմել է առավել հետաքրքիր, օգտակար եւ հուսալի ֆուտբոլիստների հնգյակը։

22-ամյա Օզբիլիսի մասին կայքը նշում է հետեւյալը. «Երիտասարդ կիսապաշտպանը ֆուտբոլային գիտելիքները ստացել է «Այաքսում», եւ Ամստերդամի թիմի կազմում երկու անգամ հռչակվել է Հոլանդիայի չեմպիոն։ Վերջին շրջանում նա դարձել է Յուրի Կրասնոժանի գլխավոր հաղթաթղթերից մեկը։ Եթե նախկինում նա փոխարինման էր դուրս գալիս, ապա հիմա դարձել է առանցքային խաղացող։ Արասի լավագույն որակներից են տուգանային հարվածները, որոնցով նա հաճախ է անհանգստացնում դարպասապահներին։ Ֆուտբոլային մեծ ինտելեկտով օժտված Օզբիլիսի դերակատարումն ավելի մեծ է «Կուբանի» հաջողություններում, քան նրա խփած 5 գոլերը, որոնք մեկը մյուսից գեղեցիկ են։ Արասը շատ հեռանկարային խաղացող է, մնում է միայն խուսափել տհաճ պատահականություններից»։

Ռուսաստանի ընթացիկ առաջնութունում անցկացրած 9 խաղերում Օզբիլիսը խփել է 5 գնդակ։ 15-րդ տուրից հետո «Կուբանը» 25 միավորով 7-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում