11:11 13 նոյեմբերի, 2012Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության առաջին շրջանի 5 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։ Ռուսական Sportbox.ru կայքը կազմել է առավել հետաքրքիր, օգտակար եւ հուսալի ֆուտբոլիստների հնգյակը։
22-ամյա Օզբիլիսի մասին կայքը նշում է հետեւյալը. «Երիտասարդ կիսապաշտպանը ֆուտբոլային գիտելիքները ստացել է «Այաքսում», եւ Ամստերդամի թիմի կազմում երկու անգամ հռչակվել է Հոլանդիայի չեմպիոն։ Վերջին շրջանում նա դարձել է Յուրի Կրասնոժանի գլխավոր հաղթաթղթերից մեկը։ Եթե նախկինում նա փոխարինման էր դուրս գալիս, ապա հիմա դարձել է առանցքային խաղացող։ Արասի լավագույն որակներից են տուգանային հարվածները, որոնցով նա հաճախ է անհանգստացնում դարպասապահներին։ Ֆուտբոլային մեծ ինտելեկտով օժտված Օզբիլիսի դերակատարումն ավելի մեծ է «Կուբանի» հաջողություններում, քան նրա խփած 5 գոլերը, որոնք մեկը մյուսից գեղեցիկ են։ Արասը շատ հեռանկարային խաղացող է, մնում է միայն խուսափել տհաճ պատահականություններից»։
Ռուսաստանի ընթացիկ առաջնութունում անցկացրած 9 խաղերում Օզբիլիսը խփել է 5 գնդակ։ 15-րդ տուրից հետո «Կուբանը» 25 միավորով 7-րդ տեղում է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.