Միլանի «Ինտերը» չկարողացավ պաշտպանել Իտալիայի գավաթակրի տիտղոսը։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում հյուրընկալեց «Բոլոնիային» եւ պարտություն կրեց լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով։
Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով։ 65-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացնել չկարողացավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
92-րդ րոպեին «Ինտերի» միակ գոլը խփեց բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Աուգուստոն։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ 98-րդ րոպեին փոխարինեց, Լաուտարո Մարտինեսին, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը։
112-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց հոլանդացի պաշտպան Սեմ Բյոկեման։ 116-րդ րոպեին «Բոլոնիայի» հաղթական գոլը խփեց շվեյցարացի կիսապաշտպան Դան Նդոյը։
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ինտեր» - «Բոլոնիա»՝ 1:2 (հիմնական ժամանակ՝ 0:0, լրացուցիչ ժամանակ՝ 1:2), (տեսանյութ)
Կառլոս Աուգուստո, 92 - Սեմ Բյոկեմա, 112, Դան Նդոյ, 116
Չիրացրած 11մ՝ Լաուտարո Մարտինես («Ինտեր»), 65
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում