02:00  ,  21 դեկտեմբերի, 2023

Մբապեի դուբլը նպաստեց ՊՍԺ-ի հաղթանակին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում մրցեց «Մեցի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Մրցակցի դարպասը գրավեց նաեւ պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։

ՊՍԺ-ն 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Նիցայի» նկատմամբ, որը 2:0 հաշվով պարտության մատնեց «Լանսին»։

Ֆրանսիայի առաջնություն, 17-րդ տուր

ՊՍԺ - «Մեց»՝ 3:1 (տեսանյութ)

Վիտինյա, 49, Կիլիան Մբապե, 60, 83

«Նիցա» - «Լանս»՝ 2:0 (տեսանյութ)

Տերեմաս Մոֆի, 77, 11մ, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում