02:00 21 դեկտեմբերի, 2023Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում մրցեց «Մեցի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։
Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Մրցակցի դարպասը գրավեց նաեւ պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։
ՊՍԺ-ն 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Նիցայի» նկատմամբ, որը 2:0 հաշվով պարտության մատնեց «Լանսին»։
Ֆրանսիայի առաջնություն, 17-րդ տուր
ՊՍԺ - «Մեց»՝ 3:1 (տեսանյութ)
Վիտինյա, 49, Կիլիան Մբապե, 60, 83
«Նիցա» - «Լանս»՝ 2:0 (տեսանյութ)
Տերեմաս Մոֆի, 77, 11մ, 78
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.