Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Ռաֆայել Նազարյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը
48-ամյա մասնագետը մարզչական հարուստ փորձ ունի. աշխատել է «Փյունիկում», «Ուրարտուում», «Արցախում» և ԲԿՄԱ-ում: Նա նաև գլխավորել է Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականները:
Որպես ֆուտբոլիստ Ռաֆայել Նազարյանն իր կարիերան սկսել է «Արարատում»՝ 1993-ից 1997 թվականներին թիմի կազմում դառնալով Հայաստանի չեմպիոն և քառակի գավաթակիր: Այնուհետև նա հանդես է եկել մի շարք ակումբներում, ինչպես նաև 23 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:
Ռաֆայել Նազարյանի մարզչական շտաբում են ընդգրկվել մարզիչներ Տիգրան Գևորգյանը, Էրիկ Նազարյանը, Գևորգ Պողոսյանը և Նիկոլայ Սարգսյանը:
Դեկտեմբերի 12-ին «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Գագիկ Սիմոնյանը։
Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո «Արարատը» 21 միավորով 7-րդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում