Միջազգային օլիմպիական կոմիտեն թույլատրել է Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին չեզոք կարգավիճակում մասնակցել 2024թ․ Փարիզի ամառային Օլիմպիական խաղերին, հաղորդում է կազմակերպության կայքը։
Խաղերին կմասնակցեն անհատական մարզաձեւերում օլիմպիական ուղեգրեր նվաճած մարզիկները։ Ռուսաստանի եւ Բելառուսի թիմերը չեն մասնակցի Խաղերին։
Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024թ․ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
Ռուսաստանն ու Բելառուսը զրկվել են միջազգային մրցումներին դրոշով մասնակցելու իրավունքից Ուկրաինայում ՌԴ զինուժի ռազմական գործողությունների պատճառով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում