02:23  ,  7 դեկտեմբերի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Չելսիից» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց Լոնդոնի «Չելսիին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմին հաղթանակ բերեց շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայի դուբլը (տեսանյութ)։ «Չելսիի» գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը (տեսանյութ

«Մանչեսթեր Յունայթեդը» 27 միավորով 6-րդն է, «Չելսին» 10-րդն է՝ 19 միավոր։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝ 2:1 (տեսանյութ)

Սքոթ Մաքթոմինայ, 19, 69 - Քոուլ Փալմեր, 45

Չիրացրած 11մ՝ Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում