«Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Չելսիից» (տեսանյութ)

02:23   7 դեկտեմբերի, 2023

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց Լոնդոնի «Չելսիին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմին հաղթանակ բերեց շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայի դուբլը (տեսանյութ)։ «Չելսիի» գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը (տեսանյութ)։

«Մանչեսթեր Յունայթեդը» 27 միավորով 6-րդն է, «Չելսին» 10-րդն է՝ 19 միավոր։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝ 2:1 (տեսանյութ)

Սքոթ Մաքթոմինայ, 19, 69 - Քոուլ Փալմեր, 45

Չիրացրած 11մ՝ Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), 9



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.