10:33  ,  6 դեկտեմբերի, 2023

Էդգար Սեւիկյան․ Շատ զարմացա, երբ հրավեր ստացա Ռուսաստանի հավաքականից

Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» 22-ամյա կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը պատմել է, թե ինչպես է հայտվել Հայաստանի հավաքականում՝ մերժելով Ռուսաստանի հավաքականի հրավերը։

«Սեպտեմբերին Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալուց երկու շաբաթ առաջ ինձ զանգեցին Հայաստանից եւ ասացին, որ կարող են պատրաստել փաստաթղթերը։ Ես պատասխանեցի․ «Գերազանց է, սուպեր, պատրաստ եմ»։

Դրանից որոշ ժամանակ անց ինձ զանգեցին ակումբից եւ շնորհավորեցին Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալու առթիվ։ Ես շատ զարմացա, անսպասելի էր։ Ակումբին ասացի, որ արդեն փաստաթղթեր են պատրաստում Հայաստանի հավաքականում հանդես գալու համար։

Ես Կարպինի, Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ ոչ մի զրույց չեմ ունեցել։ Հրապարակային եմ արտահայտվել»,- Սեւիկյանի խոսքը մեջբերում է Sport-express.ru-ն։

Էդգար Սեւիկյանը նորամուտը Հայաստանի հավաքականում նշել է հոկտեմբերի 12-ին Լատվիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խաղում։ Հայաստանի թիմը պարտվել էր 0:2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով