17:42  ,  2 դեկտեմբերի, 2023

Կանանց Ազգերի լիգա․ Հայաստանի թիմը պարտվեց իսրայելցիներին՝ 1:6 (տեսանյութ)

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի հերթական հանդիպումն անցկացրեց՝ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելով Իսրայելի թիմին։

Հյուրերն առավելության հասան 6:1 հաշվով։

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցած թիմերի առաջին խաղում Իսրայելը հաղթել էր 4:0 հաշվով։

Իսրայել - Հայաստան՝ 6:1

Ալմասրի՝ 22, Մ․ Կարապետյան՝ 33 (ինքնագոլ), Բեք՝ 43, 59, Ավիտալ՝ 45, Սելիմհոջիչ՝ 72 -  Դալլաքյան՝ 57 

Հայաստան

  1. Յանա Հարությունյան, 5. Լիանա Ղազարյան, 7. Աննա Դալլաքյան, 8. Կլաուդիա Չոլակյան, (6. Էմմի Սարգսյան, 71), 9. Օքսաննա Պիզլովա, (19. Միլենա Սայադյան, 81), 10. Մարալ Արթին (ա), (14. Էլինա Մարտիրոսյան, 81), 17. Իզաբելլա Մանե Ներսեսյան, (11. Վերոնիկա Ասատրյան, 46), 18. Մարինե Կարապետյան, 20. Լարա Կազանչյան, 21. Հասմիկ Գրիգորյան, 22. Անի Ղուկասյան

Պահեստայիններ՝ 12. Լիլիթ Բաբայան, 16. Շողիկ Սարդարյան 2. Մարիաննա Վարդանյան, 13. Տաթև Խաչատրյան, 15. Լուսինե Կոստանյան,

Գլխավոր մարզիչ՝ Մարիամ Ստեփանյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով