Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրից հետո հայտնի է փլեյ-օֆֆի 24 մասնակցից 12-ը։
ՊԱՕԿ-ն (Հունաստան) ու «Վիկտորիա Պլզենը» (Չեխիա) ապահովել են խմբերում առաջին տեղը եւ 1/8 եզրափակիչի ուղեգրեր։
Փլեյ-օֆֆ են դուրս եկել նաեւ «Աստոն Վիլան» (Անգլիա), «Բուդյո-Գլիմտը» (Նորվեգիա), «Բրյուգեն» (Բելգիա), «Ֆիորենտինան» (Իտալիա), «Գենտը» (Բելգիա), «Լիլը» (Ֆրանսիա), «Մաքաբի Թել Ավիվը» (Իսրայել) եւ «Սլովանը» (Սլովակիա)։ Վերջին տուրից հետո պարզ կդառնա, թե փլեյ-օֆֆի որ փուլից այս թիմերը կշարունակեն պայքարը։
1/16 եզրափակիչ են դուրս եկել «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» (Գերմանիա) եւ Եվրոպայի լիգայում խմբում երրորդ տեղը գրաված «Սերվետը» (Շվեյցարիա)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում