11:29 1 դեկտեմբերի, 2023Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրից հետո հայտնի է փլեյ-օֆֆի 24 մասնակցից 12-ը։
ՊԱՕԿ-ն (Հունաստան) ու «Վիկտորիա Պլզենը» (Չեխիա) ապահովել են խմբերում առաջին տեղը եւ 1/8 եզրափակիչի ուղեգրեր։
Փլեյ-օֆֆ են դուրս եկել նաեւ «Աստոն Վիլան» (Անգլիա), «Բուդյո-Գլիմտը» (Նորվեգիա), «Բրյուգեն» (Բելգիա), «Ֆիորենտինան» (Իտալիա), «Գենտը» (Բելգիա), «Լիլը» (Ֆրանսիա), «Մաքաբի Թել Ավիվը» (Իսրայել) եւ «Սլովանը» (Սլովակիա)։ Վերջին տուրից հետո պարզ կդառնա, թե փլեյ-օֆֆի որ փուլից այս թիմերը կշարունակեն պայքարը։
1/16 եզրափակիչ են դուրս եկել «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» (Գերմանիա) եւ Եվրոպայի լիգայում խմբում երրորդ տեղը գրաված «Սերվետը» (Շվեյցարիա)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.