11:10  ,  26 նոյեմբերի, 2023

Էրլինգ Հոլանդի ռեկորդը

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել։

Անգլիայում երկրորդ մրցաշրջանն անցկացնող Հոլանդը 50-րդ գոլն է խփել Պրեմիեր լիգայում։ Այս առաջնության պատմության մեջ նա այդ ցուցանիշին հասնում է ամենաարագը՝ 48 խաղում, հաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։

Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում գրավել էր «Լիվերպուլի» դարպասը։ Գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում